29/11/2026

EU – Armenia

Քաղաքապետարանում պաշտոնանկությունները շարունակվում են, ովքեր կլինեն Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջանների նոր ղեկավարները․ Լուսանկարներ

Պաշտոնից ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Միքայել Ադամյանը։

Մեր տեղեկություններով՝ կադրային փոփոխություններ կլինեն նաև վարչական շրջանների ղեկավարների տեղակալների և մի շարք բաժինների պետերի կազմում։

ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։

Նույն տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանն էլ կնշանակվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

Պաշտոններից ազատվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը: