03/12/2024

Գողություն Լոռիում․ մտել են դատական կարգադրիչների պետի տեղակալի տուն, հափշտակել գումար և զարդեր

Նոյեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է զանգահարել Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Համազասպ Ն․-ն և հայտնել, որ Վանաձոր քաղաքի իր տնից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com, նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության խումբըЖ

Արդեն տեղում Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Կայքի տեղեկություններով՝ Համազասպ Ն․-ն Լոռու մարզի դատական կարգադրիչների պետի տեղակալն է։