Նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա, ով հայտնել է, որ դպրոցում վայր է ընկել:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Ուսում» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է։
Պարզվել է նաև, որ նա նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, դպրոցում դասամիջոցի ժամանակ պտտաձողի վրա կատարել է վարժություն, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել և ստացել «սուր զուգակցված, փակ գանգուղեղային, ողնաշար-ողնուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին:
Բաց մի թողեք
Աստղային Էլման․ Ակնարկ․ Տեսանյութ
74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար
Մանկապարտեզի 4-ամյա երեխայի մահվան պատճառը սրտի արա՞տն էր