Մեկ օրում Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմային հավասար տեղումներ:
Նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են եղել, լեռնային և նախալեռնային գոտիներում`ձյան տեսքով։
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասել է, որ ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Լոռիում կազմել է 10-28սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում`15-30սմ, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում`10-20սմ, Երևանի բարձրադիր գոտում` 5-10սմ։ Թվային սանդղակն արտառոց չէ:
Նման տեղումնառատ նոյեմբեր 2016-ից ի վեր հանրապետությունում չի եղել: Ըստ մասնագետի, տեղացած առատ ձյունը դրական ազդեցություն կունենա և գյուղատնտեսության, և ջրային ռեսուրսների վրա:
Ինչպես տեղեկացրել է Սուրենյանը, թեև առաջիկա օրերն այնքան էլ տեղումնառատ չեն լինի, սակայն օդի ջերմաստիճանը կնվազի: Նոյեմբերի 28-30-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով: Նոյեմբերի 28-ի երեկոյան ժամերին, 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:
Բաց մի թողեք
Կրկին երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 9-ի աստղագուշակ․ Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, շքեղ միջոցառման տեսանյութը