Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Նաիրա Գ.-ի վարած «Dodge», 23-ամյա Արման Թ.-ի վարած «Մազդա», 32-ամյա Վիրաբ Հ.-ի վարած «Մերսեդես» և 31-ամյա Արթուր Ղ.-ի վարած «Օպել» մակնիշների ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ:
Կայքի տեղեկություններով՝ «Dodge»-ի վարորդի վարորդական իրավունքի վկայականը եղել է կասեցված, հետևաբար նա իրավունք չի ունեցել այն վարելու:


Բաց մի թողեք
«Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. 2 աշխատակից մնացել է փլատակներում
Ողբերգական դեպք՝ Երևանում, «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, բախվել է շինությանը. Լուսանկար
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին