Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Հասմիկ Ծ․-ն և հայտնել, որ Ոսկեհատ գյուղի Նորվեգական փողոցում ինչ-որ մեկը կրակել է իր շանը, իսկ օրեր առաջ մյուս շունը ևս անհետացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Մելքոն Ը․-ն իրեն պատկանող «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանով կրակել և սատկացրել է Հասմիկ Ծ․-ին պատկանող՝ փողոցում թափառող շանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մելքոն Ը․-ն ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է իր կատարած արարքը և ներկայացրել «Տիր» տեսակի հրացանը։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մելքոն Ը․-ի և «Տիր» տեսակի հրացանի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։


Բաց մի թողեք
Ովքեր են Դավիթ Համբարձումյանին դատապարտած Վճռաբեկի դատավորները
Արտառոց դեպք՝ Երևանում․ ոստիկանները պարզել են, որ դպրոցներից մեկում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները․ երեխան տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման