«ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել»:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նա պարզաբանել է՝ հնարավոր է՝ ավտոբուսի վարորդների երթուղի դուրս չգալը և դրանում նրանց ներգրավելը նախապես համաձայնության տարրեր է պարունակեն։
Ուստի, ըստ նրա, թող քննությունը պարզի՝ գործ ունեն պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելո՞ւ հետ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունեն այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է քրեական օրենսդրության սահմանը։
Գրիգորյանը նաև նշել է՝ տեղի ունեցածը ոչ թե գործադուլ է եղել, այլ շանտաժ, փորձ է արվում Երևանի իշխանության վրա ճնշում գործադրել:
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը, «Ֆեյսբուք»ի իր էջում՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին, գրել է․
«Ակնհայտ է, որ Երևանի ավտոբուսների վարորդների «կողքից գումար» ասվածը, ստվերը վերացել է, և նրանք բոյկոտում են հենց այդ պատճառով, դրա փոխարեն նրանք չեն բարձրաձայնում Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված 15-օրյա բարձր աշխատավարձերի մասին։
Երևանի քաղաքային իշխանությունը այս անգամ չի գնալու ոչ մի կոմպրոմիսի, սադրանքի, և բոլոր կազմակերպիչները հեռացվելու են աշխատանքից, առաջինը՝ երևանցուն դեմ դուրս գալու համար»:
քանիսը հայտնել էին, որ աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում են պահանջում։
Երևանի քաղաքապետարանը արձագանքել էր ավտոբուսների վարորդների կազմակերպած գործադուլին և նշել՝ որքան աշխատավարձ են ստանում նրանք:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ նշելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:
Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:
Ըստ այդմ՝
«ՄԱՆ» – 401,500 ՀՀ դրամ,
«Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ,
«Գազել Սիթի» – 219,500 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ շեշտելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։
Հասարակական տրանսպորտի վարորդների իրականացրած գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։
Բաց մի թողեք
Մեր շուրջ «քիչ ավելի հեռու» կատարվում են զարգացումներ, որոնք մեզ համար ևս կարող են ունենալ նշանակալի ազդեցություն․ Բադալյան
Հայկական բանակցային ֆոնդը զրկվում է բովանդակությունից և սպառվում․ Մարուքյան
Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը. Ադրբեջանագետ