23/01/2025

Լյուդվիգ Վան Բեթհովեն` հռչակավոր կոմպոզիտորը. Սիրո նամականի, կյանքը. Տեսանյութ

Այսօր մեծագույն կոմպոզիտոր Լյուդվիգ Վան Բեթհովենի օրն է.

Ժամանակակիցներին ապշեցնում էր ոչ միայն Բեթհովենի նվագելաոճը, այլև արտաքինն ու կտրուկ վարքագիծը։ Բեթհովենն առանց կաշկանդվելու կարող էր վատաբանել կայսրին ու կոպտել ունկնդիրներին, եթե նրանք խոսում էին համերգի ժամանակ։

Հանճարեղ կոմպոզիտորի ծննդյան օրվա կապակցությամբ ձեզ ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ նրա կյանքից։

Լյուդվիգ Վան Բեթհովենը դաշնամուրի համար գրված իր հայտնի սոնատը երբեք չի անվանել «Լուսնի սոնատ»: Կոմպոզիտորն այն հաշվառել է 14 համարի ներքո և ընդամենը կցել է հետևյալ ենթավերնագիրը. «Ֆանտազիայի ոգով»: Բեթհովենի մահից հետո երաժշտական քննադատ Լյուդվիգ Ռելշտաբն իր գրախոսականներից մեկում այդ ստեղծագործության առաջին հատվածը համեմատել է Ֆիրվալդշտետյան լճի վրա ընկած լուսնի լույսի հետ: Հետո արդեն լուսնային մակդիրը անբաժան դարձավ սոնատից:

***

Սիրում եմ, ուրեմն գոյություն ունեմ, գոյություն ունեմ, քանզի սիրում եմ: Սիրտը` ահա բոլոր մեծ գործերի ճշմարիտ լծակը: Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա, և կոմպոզիտորը նույնպես բանաստեղծ է: Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստնությունն ու փիլիսոփայությունը: Երաժշտությունը միշտ բովանդակալից է: Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է: Երաժշտությունը պետք է մարդկային հոգուց հուր ցայտեցնի: Մեծ արվեստը չպետք է ապականի իրեն` դիմելով անբարոյական սյուժեների: Իսկական արվեստագետը զուրկ է սնափառությունից, նա չափից ավելի լավ է հասկանում, որ արվեստն անհատնում է: Միայն իսկապես ճշմարիտն է ժայռի նման անսասան: Իսկ ես չգիտեմ գերազանցության այլ հատկանիշներ, բացի բարությունից: Ձեր երեխաներին մեծացրեք առաքինի: Միայն դա կարող է երջանկություն տալ: Մարդու մեծագույն արժանիքը ամենադժնդակ խոչընդոտները հաղթահարելու համառությունն է: Տաղանդավոր և աշխատասեր մարդու համար խոչընդոտ չկա:

***

Բեթհովենի նամակն իր հավերժական սիրուն՝ քրոջը

Դեռ անկողնում իմ մտքերը դեպ քեզ են ձգվում, իմ անմար սեր, մեկ երջանկավետ ու հետո նորից տխրալի՝ սպասելով ճակատագրի արձագանքին, թե արդյոք նա կլսի մեզ․․ Ես ապրում եմ, երբ քեզ հետ եմ, հակառակ դեպքում չկամ․․․ Այո, ես որոշել եմ թափառել հեռուներում, մինչև կկարողանամ ճախրել քո թևերով և զգալ խաղաղ ինքնությունս տանը քեզ հետ և կարող եմ քո մեջ դաջած հոգիս ուղարկել հոգիների թագավորություն։ Այո, ցավում եմ, բայց դա պետք է լինի։ Դու կստանաս ավելին, զի դու գիտես իմ անկեղծությունն առ քեզ, երբեք մեկ ուրիշը չի կարող գրավել իմ սիրտը, երբեք-երբե՛ք։ Աստված իմ, ինչու՞ պետք է մեկը հեռու լինի նրանից, ում սիրում է այդքան․ թշվառ մի կյանք։ Քո սերն ինձ դարձնում է ամենաերջանիկն ու ամենատխուրը միևնույն ժամանակ։ Իմ տարիքում ես կարիք ունեմ հանգիստ ու կայուն կյանքի, կարո՞ղ է այդպես լինել մեր դեպքում։ Հրեշտակս, լսել եմ,որ փոստը գործում է ամեն օր, այսպիսով դու միանգամից կարող ես ստանալ նամակը։ Հանդարտվիր , սիրիր ինձ՝ այսօր, երեկ․․․

Արցունքոտ կարոտս քեզ , իմ կյանք, իմ ամեն, առայժմ։ Շարունակիր սիրել ինձ, երբեք մի՛ կասկածիր սրտի անկեղծությանը

քո սիրելիի․․

Սիրում եմ

հավերժ քոնը

հավերժ իմս

հավերժ մերը

***

Նամակ Ջուլիետա Գուակարդիին

Հրեշտակ իմ, կյանք իմ, իմ երկրորդ ես`այսօր գրում եմ քեզ միայն մի քանի բառ և այն էլ մատիտով (քո մատիտով): Վաղը ստիպված եմ նոր բնակարան փնտրել ինձ համար, այնքան անհարմար է , հատկապես հիմա:

Եվ ինչի՞ համար է այս խորը թախիծը անխուսափելիից առաջ: Մի՞թե սերը կարող է գոյություն ունենալ առանց զոհերի, առանց ինքնամերժման: Դու կարո՞ղ ես անել այնպես, որ ամբողջովին ես պատկանեմ քեզ , իսկ դու ինձ: Աստված իմ: Սերը պահանջում է ամեն ինչ և ունի դրա իրավունքը: Ես զգում եմ դա այնպես, ինչպես և դու: Միայն թե դու շատ հեշտությամբ ես մոռանում այն, որ ես ապրում և պետք է ապրեմ մեր երկուսի համար`ՔՈ և ԻՄ:

Իմ ճանապարհորդությունը սարսափելի էր, ես վերադարձել եմ երեկ առավոտյան ժամը չորսին , ձիերը շատ քիչ էին, ես էլ որոշեցի այլ ճանապարհով գալ, սարսափելի էր: Բայց հետաքրքիր էր այն զգացողությունը, որը այցելեց ինձ ճանապարհի վերջում`ես երջանիկ էի , որովհետև ես հաղթահարեցի դժվարություններ:

Լավ, ինչևէ: Երևի շուտով մենք կհանդիպենք` գուցե հենց այդ պատճառով էլ ես չեմ կարող քեզ ասել այն եզրակացությունների մասին, որ արել եմ իմ կյանքի վերաբերյալ:

Գիտե՞ս, եթե մեր սրտերը միասին բաբախեին, ես հավանաբար դա չէի անի: Հոգիս լի է այն ամենով, ինչ կուզեի քեզ ասել: Լինում են պահեր, երբ ինձ թվում է, որ մեր լեզուն անզոր է: Ուրախացիր, զգա կյանքը, բայց խնդրում եմ շարունակիր մնալ իմը: Մնա իմ անփոխարինելին, միակ գանձը: Մնացած այն ամենի մասին ինչ լինում ևպետք է լինի մեզ հետ, հոգում է ԱՍՏՎԱԾ:

ՔՈ ՀԱՎԱՏԱՐԻՄ

***

Ժամանակակիցներին ապշեցնում էր ոչ միայն Լյուդվիգի նվագելաոճը, այլեւ արտաքինն ու կտրուկ վարքագիծը։ Բեթհովենն առանց կաշկանդվելու կարող էր վատաբանել կայսրին ու կոպտել ունկնդիրներին, եթե նրանք խոսում էին համերգի ժամանակ։ Հանճարեղ կոմպոզիտորի ծննդյան օրվա կապակցությամբ ձեզ ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ նրա կյանքից։

Հայրը երազում էր, որ Բեթհովենը «երկրորդ Մոցարտ» դառնա

Ապագա կոմպոզիտորը ծնվել է երաժշտական ընտանիքում՝ հայրը եղել է տենոր, իսկ պապը՝ կապելմեյստեր պալատական կապելայում։ Իոհանն Բեթհովենը որդուն մանկուց սովորեցրել է կլավեսին ու ջութակ նվագել։ Ավելի ուշ տղան սովորել է նաեւ երգեհոն նվագել։ Բայց հոր հույսերը չարդարացան ու «երկրորդ Մոցարտ» նա այդպես էլ չդարձավ։

17 տարեկանում երաժշտի ուսերին ընկավ ընտանիքը կերակրելու հոգսը

Լյուդվիգն ուներ երկու կրտսեր եղբայր, որոնց համար ամբողջ կյանքւոմ պատասխանատվություն էր զգում։ 1787-ին Բեթհովենի մայրը մահացավ թոքախտից։ Հայրը սկսեց խմել։ Դաշնակահարը այդ ժամանակ Վիեննայում էր ապրում, բայց ստիպված էր թողնել ուսումը ու վերադառնալ տուն, Բոնն։ Վճռելով հոգ տանել ընտանիքի մասին՝ ընդունվել էր տեղի նվագախումբ որպես ալտահար։ 2 տարի անց Բեթհովենի հոգսերը մի քիչ թեթեւացան ՝ դատական որոշումով հոր աշխատավարձի կեսը հատկացվեց ընտանիքին։

Բեթհովենը համակրում էր հեղափոխականներին

Երբ տեղի ունեցավ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, երիտասարդ կոմպոզիտորը Բոննում դասախոսությունների էր հաճախում։ Նրան դասավանդող պրոֆեսորներից մեկը բանաստեղծությունների հավաքածու էր հրատարակել, որտեղ գովերգում էր նոր կարգերը։ Ուսանողը դրանով ոգեշնչված՝ գրել էր «Ազատ մարդու երգը»։

Կոմպոզիտորն իր ստեղծագործություններից շատերը գրել է, երբ արդեն խուլ էր

26 տարեկանում Բեթհովենի մոտ սկսեց զարգանալ տինիտ, ներքին ականջի բորբոքում։ Երաժիշտը ամբողջովին խլացավ ու իր հետագա ստեղծագործությունները գրել է՝ մտովի պատկերացնելով դրանց հնչողությունը։

Բեթհովենը «խոսակցական տետրեր» էր գործածում

Խլանալուց հետո նա իր ընկերների հետ շփվում էր «խոսակցական տետրերի» միջոցով։ Նրանք այնտեղ գրում էին, իսկ Բեթհովենը պատասխանում էր՝ գրավոր կամ բանավոր։ Այդ տետրերից մի քանիսը պահպանվել էին գերմանացի երաժիշտ Անտոն Ֆելիքս Շինդլերի մոտ, բայց նա ըստ երեւույթին այրել էր դրանք, քանի որ այնտեղ չափից շատ անբայրացակամ արտահայտություններ կային կայսրի հասցեին։

Ոչ ազնվական ծագման պատճառով Բեթհովենի ամուսնությունը երկու անգամ ձախողվել է

Երաժշտի առաջին հիասթափությունը հարուստ այրի Ժոզեֆինա Բրունովիկի մերժումն էր։ Չնայած նա փոխադարձ զգացմունքներ ուներ դաշնակահարի հանդեպ, բայց նրա կինը չդարձավ։ Բանն այն է, որ եթե Բրունովիկը ամուսնանար ոչ ազնվական ծագումով տղամարդոը հետ, կարող էր կորցնել խնամակալությունը իր երեխաների նկատմամբ, որոնք ծնվել էին առաջին ամուսնուց՝ կոմսից։ Իսկ երկրորդ անգամ Բեթհովենին մերժել է Թերեզա Մալֆատին՝ նա ուզում էր ամուսնանալ միայն ազնվական պարոնի հետ։

Իր հովանավորին՝ Լիխնովսկի իշխանին երաժիշտը մի անգամ ասել էր «Իշխաններ շատ կան, իսկ Բեթհովենը մեկն է»

Մի անգամ երաժիշտը հյուրընկալել էր Լիխնովսկի իշխանի մոտ, որը նրան խնդրել էր որեւէ ստեղծագործություն կատարել։ Բեթհովենը հրաժարել էր։ Բայց իշխանը համառել էր։ Այդ ժամանակ Բեթհովենը գնացել է մեկ ուրիշ սենյակ ու փակվել այնտեղ։ Իշխանը կարգադրել է կոտրել դուռը։ Վիրավորված կոմպոզիտորը տուն էր գնացել, իսկ հետո Լիխնովսկուն նամակ գրել «Իշխա՛ն, ես ինքս ինձ եմ պարտական նրա համար, ինչ ինձնից ներկայացնում եմ։ Հազարավոր իշխաններ են եղել ու դեռ կլինեն։ Իսկ Բեթհովենը միայն ես եմ»։