Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրում քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անսպասելիորեն ցուցադրել է իր «երաժշտական տաղանդը», գրում է Anadolu-ն:
Երկրի ղեկավարը միացել է թուրք հայտնի երգիչ Ֆերհաթ Գյոչերին և նրա հետ կատարել հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը, որն իրենք համարում են թուրքական և տվել են «Sari Gelin» անվանումը:
Այս տեսանյութը վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում՝ առաջացնելով օգտատերերի բուռն արձագանքը:
Նշենք՝ երգը տասնամյակների վեճի առարկա է. այն տարածված է Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ադրբեջանում ու Իրաքում, սակայն «Սարի աղջիկ» ստեղծագործության երաժշտական նոտագրման ամենահին օրինակը պատկանում է Կոմիտասին։






Բաց մի թողեք
Հոկտեմբերի 28-ի աստղագուշակ․ Կա մեծ ռիսկ՝ թույլ տալու անհաջող սխալներ
Հավատարիմ մնաք ձեր տված երդմանը, որ սուրբ սեղանի առջև ուխտեցիք
Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում