Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքին:
«Հայաստան մուտք գործել արգելել են ռուսական պրոպագանդայի կարկառուն ներկայացուցիչ, Հայաստանի ինքնության և պետականության թշնամի Անդրանիկ Միգրանյանին: Նա, մի շարք այլ նմանատիպ երևույթների շարքում, persona non grata է հայտարարված, և նրա մուտքը Հայաստան արգելված է օրենքով:
Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ կամ հիշարժան բան տեղի չի ունեցել: Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել տարբեր վայրերում ապրող հայերի մտածելակերպի ու աշխարհայացքի տարբերության վրա:
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան ևս տարիներ առաջ արգելափակվել էր: Փափազյանը դիմեց դատարան, օրենքով վերականգնեց իր մուտքի իրավունքը և ժամանեց Հայաստան:
Միգրանյանը դատարան չի դիմել: Էությամբ ռուս և Ռուսաստանի քաղաքացի, հետևաբար, իր կարծիքով, Հայաստանի հայերի նկատմամբ «դասակարգային առավելություն ունեցողի» համար արժանապատվությունից ցածր է «ինչ-որ Հայաստանի ինչ-որ դատարան» դիմելը: Ինքը կարծում է, թե «երբ ուզի»՝ կգա, ու իրեն «խելոք» կթույլատրեն Հայաստան մուտք գործել: Չէ որ իրենց երկրում «հարցերը այդպես են լուծվում»:
Հայաստանի՝ ժողովրդավարական և իրավական պետության զարգացմանն այլընտրանքը մեկն է. «անդրանիկմիգրանյանները» օրենքի հետ անելու են ինչ ուզեն, երբ ուզեն ու ոնց ուզեն: Մենք այսօր ընտրություն ունենք միայն «բեսպրիդելի» և քաղաքակիրթ կյանքի միջև: Ու այս ընտրության պտուղները քաղելու են մեր երեխաները»:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը