Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին Ղարաբաղի վերականգնման համար և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերություններին այնտեղ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռիա»–ին և «Ռոսիա սեգոդնյա» տված հարցազրույցում։
«Առաջին ներդրումային նախագիծն իրականացրել է Թաթարստանը, դա «Կամազ» սպասարկման կենտրոնն է, որը բացել ենք Թաթարստանի ղեկավարը և ես։ Այսինքն՝ այնտեղ առաջին օտարերկրյա ներդրումային նախագիծը նույնպես ռուսականն էր, ուստի մենք սպասում ենք ներդրումների, և մենք նույնպես ուրախ կլինենք տեսնել կապալառուների»,- ասել է Ալիևը Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում:
Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ Թաթարստանի պատվիրակությունը գտնվում է Բաքվում, և մտադիր է հանդիպում անցկացնել հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ։
Իլհամ Ալիևը «Ռիա»-ին և «Ռոսիա սեգոդնյա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանում ռազմաբազա հիմնելու Թուրքիայի ենթադրյալ ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են։
«Մի խոսքով, դա պետք չէ, եթե ես մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ հայտնվում են որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ Ադրբեջանը թուրքական ռազմաբազայի կարիքը չունի»,- հարցազրույցում ասել է Ալիևը։
Բաց մի թողեք
«Բաքվում Մոսկվայի աչքը և ականջը». Մեհթիևը «լիովին ունեզրկվել է»
Ինչ կտա Հայաստանի հետ խաղաղությունը՝ բարբաջել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը
Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ․ Սինանյանի հոր գրառումը Բաքվի բանտում գտնվողների մասին․ Լուսանկար