Ինչպես արդեն հայտնել ենք, Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը։
Ընդդիմությունն ու Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, հայտարարել են, որ չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը: Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթանում է ընդդիմության բողոքի ակցիան, որին միացել է նաև Զուրաբիշվիլին։
Վրաստանի խորհրդարանի դիմաց Ռուսթավելի փողոցն արգելափակված է։

Բաց մի թողեք
Բըրնհեմը Միացյալ Թագավորության նոր վարչապետն է. Չարլզ III արքան ընդունել է … Լուսանկարներ
Մոլդովայում նախաձեռնել են նախագահ Մայա Սանդուի իմփիչմենթի գործընթացը
Թրամփը և Սանչեսը հանդիպեցին Աշխարհի գավաթի եզրափակչում՝ գրեթե երկու տարվա դիվանագիտական լարվածությունից հետո