Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ 38-ամյա Գեղամ Խ.-ն, հենց վարորդն է ավտոմեքենայից դուրս բերել իր կնոջն ու անչափահաս երեխային և հենց նրա ճիշտ գործողությունների շնորհիվ է որ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել խ, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի. Լուսանկար
Խոշոր ավտովթար Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում․ երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ Տեսանյութ
Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել