Եռաբլուրի հերոսների շիրիմներից գողանում են ծաղիկներ: Հասարակության այդ շերտը միշտ եղել է՝ երեկ, այսօր, կլինի նաև վաղը: Զառամյալ տատիկի թոշակը թալանելն ու սպանելն էլ դավաճանություն է, սպայի կողմից զորամասում զինվորի հացը, կարագը գողանալ, տուն տանելը նույնպես…
Այդ նեխած, ձրիակեր շերտը մեր ներսում է, մեր կողքին: Հասարակության առողջ շերտն է իր անտարբերությամբ սնում, մեծացնում այդ շերտին: Իսկ գիտեք ինչու. որովեհտև մեր տան պատերն ավելի շատ ենք սիրում, քան պետության պատերն ու սահմանները: Որովհետև ձմռան ցրտին տատիկը ժամերով կարող է փողոցում մրսել, բայց ոչ մի մեքենա չկանգնի: Որովհետև մենք անտարբեր ենք դիմացինի խնդրին, ցավին՝ նրան համարելով ուրիշ, այլ ոչ յուրային: Որովհետև պետությունն ուրիշների միություն չպետք է լինի, այլ՝ յուրայինների:
Մնացական Բիչախչյան
Բաց մի թողեք
Հայ մարդն ինչպես կարող է Սուրբ Էջմիածնի դեմ զազրախոսությունից ուրախանալ․ Պողոսյան
Ցավոք, իմ կանխատեսումներն իրականանում են․ Դանիելյան
ՀՀ-ում ոչ ոք չի կարող հեղաշրջում անել․ Սուքիասյան. Տեսանյութ