Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» թեման է բարձրացրել ու պնդել, թե այն պետք է բացվի։
«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։
Ալիևը վստահեցրել է՝ Հայաստանի համար վտանգի աղբյուր չեն։
««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա նշանակում․ Թրամփի ուղու հարցում ԱՄՆ համար գործնական կողմը Ադրբեջա՞նն է․ Լուսանկար
Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա․ Ղազարյան
Լավրովը՝ բանաստեղծ, թե՝ ֆուտբոլիստ․ Կողմնորոշման ժամանակը