20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։
Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից՝ նշելով, որ Roadpolice.am համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 հազար 439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140 հազար 947 որոշում։
20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Համակարգում գրանցման մանրամասները հետևյալ հղմամբ՝ https://mia.gov.am/2024/04/19/20/:

Բաց մի թողեք
Փետրվարի 14-ի աստղագուշակ․ Այս պահին ավելի լավ է չքննարկել կարևոր հարցերը
Աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ․ Լուսանկարներ
Տեառնընդառաջ