Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այս պահին Ազգային ժողովում են, նախատեսվում է հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։
Հիշեցնենք՝ անհետ կորածների ծնողներն ու հարազատները տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին ժամեր շարունակ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որից հետո հայտարարել էր, որ առաջիկայում բարձրացված խնդրի կապակցությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։
Բաց մի թողեք
25-26 աստիճանի տարբերություն. Գագիկ Սուրենյանի նոր գրառումը
Սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով․ ինչ եղանակ կլինի առաջիկա 5 օրերին
ԱՄՆ դեսպանատանը փոխվել են ներգաղթային վիզայի հարցազրույցի ժամերը