Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։
Այս մասին դեսպանն ասել է հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին։
«Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,- շեշտել է նա:
Վերջինս խաղաղություն է մաղթել Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։
«Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության հանձնառություն է, բայց նաև հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակել է Օլիվիե Դըկոտինյին։

Բաց մի թողեք
Լը Պենը խոստանում է կրճատել Ֆրանսիայի զուտ վճարումները ԵՄ բյուջեին
«Ես նույնքան անհանգստացած եմ, որքան Մարիո Դրագին», – ասում է ԵՄ ֆինանսների պաշտոնաթող ղեկավարը
Լիտվայի վարչապետը հայտարարել է, որ Վիլնյուսը պատրաստ է հոգալ ամերիկյան մշտական ռազմակայանի տեղակայման հետ կապված բոլոր ծախսերը. Լուսանկար