Երևան քաղաքում՝ հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում` հունվարի 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։
Բաց մի թողեք
Մարտի 14-ի աստղագուշակ․ Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը․ Ձայնագրություն
«Զինվորներին իր երեխաների պես էր սիրում, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը». ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Քարվաճառում. Լուսանկարներ