14/02/2026

Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան. Լուսանկարներ

Arayik Harutyunyan HH

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը:

«Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Բացումը` փետրվարի 1-ին՝ ժամը 18:30-ին, Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,- գրել է Հարությունյանը:

9a51684f62d0f1ccdd530e51c67d131f40adb8b6

473801197 10162279133288501 1997107381235452200 n