Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։
Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրադարձությանն անդրադարձել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ արտահանձնված անձանցից մեկը կազմակերպված հանցավոր կազմակերպության պարագլուխ Էրքան Յըլմազն է, մյուսը՝ կազմակերպության անդամ Իբրահիմ Կայմակը։
Միկրոբլոգում նաև տեղադրված են կարեր, թե ինչպես են երկու հանցագործներին հասցնում Թուրքիա։


Բաց մի թողեք
Մայիսի 23-ի աստղագուշակ․ Կգա փոփոխությունների ժամանակը, բայց դուք ստիպված կլինեք դրանք ստեղծել ձեր սեփական ձեռքերով
Օրացույցում տոնական օր կավելանա. նախագիծ է ներկայացվել
«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. Լուսանկարներ