«Պարոն Թորոսյանին ճանաչում եմ 3 տարուց ավելի, ուզում եմ ասել, որ շատ խելացի, գիտակից, ճկուն, արտաքին աշխարհը լավ պատկերացնող, բժշկական ձեռնարկությունների մասին տեղյակ, նորարարական տեխնոլոգիաներից տեղյակ մարդ է, որը, կարծում եմ, մեզ կօգնի, և այն խնդիրները, որոնք մինչև այսօր լուծված չեն, լուծումներ կգտնեն: Բայց ես ուզում եմ այն խնդիրների մասին անպայման բարձրաձայնել, որոնց առնչվել եմ»:
Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը. «Առաջինը. ես կուզեմ, որ մի այլ հարթակ ստեղծվի. Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է, և հազվադեպ հանդիպող հիվանդություններ են լինում քաղաքացիների մոտ, նրանց շտապ պետք է տարվի արտասահման՝ հաշվի առնելով, որ Հայաստանում այդ մասնագետները չկան:
Վիզաների խնդիրը, որ պետք է մեր պետական մարմինները միջազգային կառույցների հետ աշխատեն, որ ցանկացած երկրում, որտեղ լավագույն մասնագետներ կան, կարողանան արագ տեղափոխել մեր հիվանդներին: Կամ եթե կարողանան, գոնե այդ մասնագետներին հրավիրեն Հայաստան, որպեսզի պետական աջակցություն լինի: Երկրորդ հարց էլ կա՝ դեղորայքի հետ կապված. որ դեղորայքի կարիք է լինում Հայաստան բերելու հազվագյուտ հիվանդությունների համար, դեղատոմսերը անգլերեն չեն, խնդրում ենք, որ դուք Համաշխարհային առողջապահական կազմակերպության կամ նախարարության միջոցով մի հարթակ ստեղծեք, որպեսզի ցանկացած քաղաքացի կարողան դիմել, որ օգնեն»,- ասաց նա:
Այնուհետև Սուքիասյանը շարունակեց. «Մյուսը բժշկական տուրիզմի մասին է, այդտեղ 3 կարևոր խնդիր կա. Հայաստանում շատերը չեն գիտակցում՝ բժշկի կարևորությունն ու փորձը նրանում է՝ քանի վիրահատություն է արել, ինչպես է այդ հիվանդություններին լուծում տվել, այդ վերլուծությունները եթե չլինեն, մենք ինչպես կարող ենք բժշկի որակավորում տալ, նրանք էլ մեր ՀՀ-ի բրենդն են: Սարքավորումները պիտի արդիական լինեն, որ օգնեն մեր բժիշկներին, նրանք էլ օգնեն հիվանդներին: Հիվանդի վայրը, որտեղ նա պետք է գտնվի, արդյոք համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին, թե՞ ոչ: Խնդրում եմ նորմատիվներ սահմանեք, որպեսզի ամեն մեկը ոնց ժամանակին էր ամեն շենքի վրա գրում՝ համալսարան, հիմա չգրեն՝ հիվանդանոց»:
Պատգամավորի խոսքով՝ հիվանդանոցների արդյունավետ աշխատանքի խնդիր կա. «Շատերը ԿՏ-ներ են ձեռք բերում, ու այն աշխատում է իր ծանրաբեռնվածության տաս տոկոսով, նշանակում է՝ ինքնարժեքը բարձրանում է, և քաղաքացիներն են դրա համար վճարում: Նորմատիվներ սահմանեք նախարարություններով, որ այդ ԿՏ-ն՝ քանի կիլոմետր հեռավորության վրա ինչ լոգիստիկա պետք է ունենա ու ինչ կարգի շրջանների պետք է սպասարկի: Երկրորդը գիտաժողովներն են Հայաստանում, մենք Սփյուռքում հրաշալի մասնագետներ ունենք, որոնք կարող են գալ, այստեղ գիտաժողովներ վարել, կարող են իրենց ընկերներին նույնպես իրենց հետ բերել, և այս առումով էլ Հայաստանը դառնա հարթակ»:
Բաց մի թողեք
Հնարավորին չափ բաց խոսակցություն սկսել մեր ներհասարակական իրողությունների մասին
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը
Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան. Հայրապետյան