ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը լրագրողների հետ զրույցում հերքել է, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի և իր եղբոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև միջադեպ է եղել:
«Բանը չի հասել ծեծկռտուքի ու հայհոյանքի։ Չէր էլ կարող հասնել, նիստից հետո է եղել, իրար հետ խոսել են, մարդիկ որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիք են ունեցել»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ այդ խոսակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն այնտեղ չի եղել։
Մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստերից մեկը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:
Պատգամավորը նաև ասել է, որ եղբորը փոխարինելու խոսակցություններ չկան, թեև հնարավոր է։

Բաց մի թողեք
Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք
Ընդդիմությունը շուտով հայտնվելու է հերթական ծուղակում … Հայկ Դորունց․ Լուսանկար
Ո՞ւմ նկատի ուներ Չարենցը՝ ասելով. «Դեմքերը, ախ, բութ են այնպես…»