Երևանի մետրոպոկիտենից մեկնաբանել են տարեց քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությունը՝ նշել, որ հրապարակում արած քաղաքացին ապատեղեկատվություն է տարածել:
Նշենք՝ սոցցանցում քաղաքացիներիցմեկն ահազանգ է հրապարակել այն մասին, որ Մետրոյի Բարեկամություն կայարանի աշխատակիցը չի բացել տուրնիկետը տարեց ուղևորի համար, որի QR կոդը սարքը մերժել է: Ըստ գրառման՝ աշխատակիցները նրան ստիպել են գնալ ու նոր կտրոն ձեռք բերել:
«Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։
Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ-ն Սուրեն Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։
Նման չհիմնավորված և մետրոպոլիտենի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար»,- ասված է պարզաբանման տեքստում:
Բաց մի թողեք
«Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հետո մաhացել է. Լուսանկար
Հոկտեմբերից անհետ կորած համարվող կնոջ դին հայտնաբերվել է Էջմիածնի ջրատարներից մեկում
«Mercedes»-ը բախվել է սալիկներին, ամուսիններին մեքենայից դուրս են բերել փրկարարները, նոր մանրամասներ․ Լուսանկար