Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ կան հետախուզական տվյալներ՝ համաձայն որոնց, Բաքվում պահվող գերիների նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործվում:
Վարչապետը նշել էր, որ դա արվում է, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն։
«Մեղադրյալների բոլոր իրավունքները և պարտականությունները պատշաճ կերպով ապահովվել և բացատրվել են, բոլոր դատական նիստերն ու հայտարարությունները ձայնագրվել են: Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները հետաքննվել են անկախ կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, և համարվել են կեղծ,- հայտարարել է Հաջիզադեն՝ մոռանալով նշել նաև այն բոլոր իրավապաշտպան կազմակերությունները, որոնք տարիներ ի վեր գուժում են գերիների նկատմամբ ադրբեջանական բանտերում կիրառվող մեթոդների մասին:






Բաց մի թողեք
Նոյեմբերի 8-ի աստղագուշակ․ Ավելի լավ է նաև չշտապել գնումներ կատարելիս
Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ. փոխնախագահը հեռացվել է՝ Մեքսիկայի մասնակցին վիրավորելու համար. Լուսանկար
Արցախը թալանածները ՔՊ հովանու տա՞կ են մտել. մաս 2. Լուսանկարներ