13/02/2025

Ադրբեջանում Հայաստանի ու հայերի դեմ ատելության նոր արշավ է հասունանում. Լուսանկար

Ադրբեջանական լրատվական կայքերն ու ադրբեջանցի օգտատերերը շարունակում են Հայաստանի դեմ արշավը՝ Հայաստանը ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Պատմության ուսուցչուհի Կարինե Չիլինգարյանը կասկած չունի, որ սա արվում է պետական մակարդակով. «Ղարաբաղը տվել ենք, «հանգիստ» ապրում ենք։ Երբ այս թեմայով մեր մտահոգությունն էինք հայտնում, մի ամբողջ «գումարտակ» հարձակվում էր մեզ վրա։ Մտավորականն իրավունք չունի՞ կարծիք հայտնելու։ Մի ամբողջ կյանք սերունդ ենք կրթել, հայրենասիրություն ենք սերմանել։ Հիմա վաղը էդ աշակերտներից մեկը կգա կասի՝ «փաստորեն ցեղասպանություն չի եղել, դուք հորինել եք»… հասկանո՞ւմ եք, սա ողբ է»։

Ադրբեջանի կրթության նախարարությունը երկրի նախագահին դիմել է հատուկ առաջարկով, թե «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին պատմության խորացված ուսուցում է անհրաժեշտ։

Այդ երկրի բլոգերներն ու հասարակական կազմակերպությունները սոցցանցերում ակտիվացել են, Հայաստանի քարտեզի հայկական անունները փոխարինվել են ադրբեջաներենով. «Սա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Մամուլը պետական մակարդակով մեծ ծավալի ատելության խոսք է տարածում էթնիկ հայերի վերաբերյալ։ Այսօր Բաքվում դատվում են հայերը։ Ինչպե՞ս կարող է Արցախի թեման փակող նախագահը այնտեղ պահվող անձանց դատի՝ արցախցի լինելու համար։ Ասում է՝ Հայաստանը «ֆաշիստ» պետություն է, հայաստանցիները՝ «ֆաշիստներ»։ Սա հստակ ատելության ու թշնամանքի քարոզ է ընդդեմ Հայաստանի»։

Ադրբեջանում Հայաստանի ու հայերի դեմ ատելության նոր արշավ է հասունանում