Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել իրանական մամուլում «հակաադրբեջանական հրապարակումների աճի կապակցությամբ»։
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջաֆար Աղայի Մարիանիին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և բողոքել «բացահայտ հակաադրբեջանական արշավի կպակցությամբ, որը վերջերս իրականացվել է Իրանի կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցներում»։
Բաքվում նշել են, թե դա «վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին»։
Ադրբեջանը այս կերպ է որոշել «պատասխանել» նախօրեին Իրանի կողմից Ադրբեջանին հայտնած բողոքին։ Նշենք, որ Ադրբեջանի դեսպանին երեկ Իրանի ԱԳՆ էին կանչել ու բողոքի նոտա հանձնել՝ Ադրբեջանում որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարոյական գործողությունների առնչությամբ։
Սա Բաքվին դուր չի եկել, նրանք այդ մեղադրանքը «անհիմն» են համարել ու իրենց հերթին «բողոք» արտահայտել Իրանին՝ պնդելով, թե այնտեղի լրատվամիջոցները Ադրբեջանի դեմ են աշխատում։
Բաց մի թողեք
Հուլիսի 3-ի աստղագուշակ․ Մտերիմների հետ շփումը կուրախացնի, բայց հատկապես հաճելի կլինի սիրելիի հետ հանդիպումը
Հայաստան Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զգուշացնում է