Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակսել Բակունցի փողոցի 2 նրբանցքում Երևանի բնակիչ 45-ամյա Ալեն Մ․-ն հասարակության ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով զենքի գործադրմամբ նշված շենքի բակում իր կողմից նախապես տեղադրված թիրախի ուղղությամբ արձակել է մեկ կրակոց, այդ կերպ ցուցադրաբար անտեսել է համակեցության կանոննները և խախտել մարդկանց անդորրը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Ալեն Մ․-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և «Սայգա 7.62» տիպի, 39 մմ տրամաչափի ինքնաձիգով բերվել է քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, իսկ Ալեն Մ․-ն տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։

Բաց մի թողեք
Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնատունը բարեկարգելու համար
Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկելուց հետո երկիրն արագ լքելու մտադրության մասին. Լուսանկար
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ