14/02/2026

Ինչպես օլիմպիական, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է. Արայիկ Հարությունյան. Լուսանկարներ

Jermuk 1

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը:

7ad0adf93c9b8a05cd2d5b534d6b0a60c3d066be

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Երբ երկու տարի առաջ որոշում էինք կայացնում Ջերմուկում անցկացնել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը, մենք ոչ միանշանակ իրավիճակում էինք, բայց վստահ էինք, որ, չնայած դժվարություններին, կարող ենք անցկացնել այս տոնը Ջերմուկում: Եվ բացման արարողությունը ցույց տվեց, որ մենք կազմակերպել ենք այդ տոնը ջերմուկցիների համար, Վայոց ձորի մեր հայրենակիցների համար, ՀՀ մեր քաղաքացիների համար, աշխարհի բոլոր ծայրերից այստեղ ժամանած մեր հայրենակիցների համար:

64a63336343b520758c62592a300d974b26e1e90

Սիրելի հայեր, առաջիկա օրերին մեր մարզիկները տարբեր մարզաձևերում մրցելու են մեր հայության մեջ տվյալ մարզաձևերում լավագույնը ճանաչվելու համար: Բայց ես կարծում եմ, և շքերթն էլ ցույց տվեց, որ ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է: Նորից շնորհավորում եմ բոլորիս այս տոնի առիթով և հրավիրում եմ բոլորիդ առաջիկա յոթ օրերին ակտիվ մասնակցություն ունենալ խաղերին»:

Մինչև փետրվարի 7-ը Ջերմուկում անցկացվող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ: Խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:

321e9356b035ea0d40f5858e34acd3c32ea3c47e

3853f32f1a5cb47dfd51d68d7f2f77a543b99c99