Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ՝ այս անհիմն սակագներին։ Այս մասին հայտարարել է «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնությունը․
«Սիրելի ուսանողներ,
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը նոր թափ է հավաքում։ Հանրային տրանսպորտից օգտվող բազմահազար քաղաքացիներ բոյկոտում և չեն վճարում բոլորիս պարտադրված ու անհիմն սակագները։
Վաղը հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ։ 09:30-ից բոլորս հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մոտակայքում և միահամուռ կերպով բոյկոտում այս անհիմն սակագները։
Ընդամենը 100 դրամ և էական գնիջեցումներ տոմսային փաթեթներում։
Չենք վճարելու, և վերջ»։
Բաց մի թողեք
«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. Լուսանկարներ
Փետրվարի 4-ի աստղագուշակ․ Խուսափեք ավելորդ ծախսերից
Սպասվում է ձյուն. եղանակն առաջիկա հինգ օրերին