Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը կասեցվել է: Կազմակերպությունը հայտնել է, որ նման քայլը պայմանավորված է Ադրբեջանի ԱԳՆ պահանջով։
Շենքը, որում կազմակերպությունը գործում է, ազատվում է: Աշխատակիցները տեղափոխում են իրերը, ապամոնտաժվել է նաև ցուցանակը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ «Ռուսական տունը» գրանցված չէ որպես իրավաբանական անձ, ինչը հակասում է երկրի օրենսդրությանը: Հունվարի վերջին BakuTV-ն պնդել էր, որ ռուսական հատուկ ծառայություններն աշխատում են Բաքվում ռուսական տան քողի տակ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, սակայն, հույս էր հայտնել, որ որ Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցը դրական լուծում էր ստանալու:

Բաց մի թողեք
Փետրվարի 14-ի աստղագուշակ․ Այս պահին ավելի լավ է չքննարկել կարևոր հարցերը
Աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ․ Լուսանկարներ
Տեառնընդառաջ