Բաքվում կրկին նյարդային են արձագանքել Նիկոլ Փաշինյանի խոսքերին:
«44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021 թվականին 600 միլիոն դոլարից հասնելով 1,6 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին»։
Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ արձագանքելով «Արմենպրեսս»-ում հրապարակված Փաշինյանի վերջին հոդվածին:
«Ավելին, վերջերս կնքված ռազմական պայմանագրերի հիման վրա Հայաստանը ձեռք է բերում հարձակողական սպառազինություն, որը կարող է հարվածներ հասցնել հեռու տարածությունից, հիմնականում Ադրբեջանի տարածքների վրա»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հաջիզադեն նշել է, որ «Հայաստանի վարչապետի՝ 2025 թվականի փետրվարի 10-ին «Արմենպրեսս»-ում հրապարակված հոդվածում այն պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, Արևմտյան ադրբեջանական համայնքի նպատակների մասին հայտարարությունները, ինչպես նաև բազմաթիվ այլ անհիմն հայտարարություններ ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն և համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն»։






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է