Փետրվարի 9-ին Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։
Ինչպես հայտնել է կայքը, ահազանգով դեպքի վայր է ժամանած փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ն՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ն՝ անգիտակից վիճակում, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Բաց մի թողեք
2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Կոտայքում «Նիսսան»-ը բախվել է ծառերին. կան 4 զոհ, 1 վիրավոր. Լուսանկար
Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ