ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տեղեկատվությանը, թե ի վերջո, որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ Ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ՝ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:
Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են նրանք անում»,-տեսանյութում ասել է Պապոյանը:
«Մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է»,-տեսանյութին կից գրել է նա։

Բաց մի թողեք
Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ
ԵՄ-ն ցանկանում է ավելի շատ տեղական ձուկ՝ չնայած հանրության դիմադրությանը
Ֆինանսական ճնշումներ. Ինչպես են Եվրոպայի բանկերը հայտնվել ավտորիտար գործիքների արկղում