ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կարծում է, որ Բաքվում հասկանում են Ռուսաստանի հետ դաշնակցելու կարևորությունը: Նա այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով Բաքվում Ռուսական տան և Sputnik Ադրբեջանի գործունեության կասեցման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։
«Ես վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը։ Կցանկանայի, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում առաջնորդվեին մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնումով, որը վերաբերում է մեր հարաբերությունների ամբողջ սպեկտորին»,– ասել է Գալուզինը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել էր, որ Բաքվում լուծարվել են Բի-բի-սիի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի (Sputnik Ադրբեջան) ներկայացուցչությունները:
Միաժամանակ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։

Բաց մի թողեք
Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները
Երբ կպայթի կեղծիքի փուչիկը TRIPP-ի հետ կապված
Ստեփան, գիտե՞ս դու ինչով ես տարբերվում մեր Տիրոջը մատնած Հուդաից