Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 6-ին ժամը 16։00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի 65 հասցեի դիմացի կանգառում Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Մ․-ն, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, իր կողմից վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսի դռները փակել է, ինչի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Ռուզաննա Ն․-ն մնացել է դռների արանքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի հետևանքով Ռուզաննա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից