New York Times պարբերականը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պահպանել լավ հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն եւ ավելացնում է, որ Պուտինի պահանջները, որոնք նա ներկայացրեց անցյալ շաբաթ, անդրադառնալով Ուկրաինական ճակատում երեսնօրյա հրադադար հաստատելու առաջարկին, ամենայն հավանականությամբ այդ ուղղությամբ տարվող բանակցությունները կձգձգեն կամ էլ հնարավոր կնքելիք գործարքը հօդս կցնդեցնեն։
Ռուսաստանը, ըստ հրապարակման, ունի առավելություն մարտի դաշտում եւ իրեն ձեռնտու է ձգձգել բանակցությունները։
Այս անգամ Պուտինը չի հայտարարել, որ Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը այն ռեգիոններից, որոնց մեծ մասը ներկայումս վերահսկվում է ռուսների կողմից, անկախ այն հանգամանքից, որ կան շրջաններ այդ երկրամասերում, որոնք դեռ ուկրաինական կողմի հսկողության ներքո են գտնվում։ Ռուսաստանն ըստ էության փորձում է բալանավորել իրավիճակը՝ մի կողմից ցույց տալով իր ինքնավստահությունը, որն ունի մարտի դաշտում առավելություն ունենալու իրողությամբ պայմանավորված, մյուս կողմից՝ շարունակելով բանակցությունները ԱՄՆ հետ եւ չհիասթափեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Թեեւ կա նաեւ այն, որ իր պահանջներով, Ռուսաստանի նախագահը ըստ էության ցանկանում է զրկել Ուկրաինային ռազմական օգնություն ստանալու հեռանկարից, այն դեպքում, երբ Ռուսաստանի ռազմական գործարանները շարունակելու են թողարկել նորանոր զենքեր եւ զինամթերք։
Բաց մի թողեք
Վարդան Ղուկասյանն ու Ռուբեն Մխիթարյանը կվերականգնե՞ն Սարգսյանին ու Քոչարյանին շնորհված՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը, որից նրանք զրկվել էին 2018-ին
Պուտինն ինչ նոր հետաքրքրություն ունի Հարավային Օսիայում, նոր կուրատորը ստուգումներ է անցկացրել
«Նիկոլական», «Սամվել Բաբայանի աջակից». Արցախցիների պսևդոպաշտպանները թիրախավորում են իրենց շահերին դեմ խոսող արցախցիներին