Մեկ տարի առաջ այս օրերին, երբ դեռ ոչինչ չէր հուշում Գյումրիում տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների անցկացման մասին, այսօր արդեն քաղաքապետ դառնալու, այսպես ասած, քաղաքական «տասոֆկեքի» մեջ մտած Ռուբեն Մխիթարյանը յուրային կայքերից մեկի տաղավարում հայտնի հաղորդավար տիկնոջ հետ զրույցում խոսել էր այն ապագա ուժի մասին, որը պետք է ստանձներ… երկրիս փրկությունը։
Ըստ Ռուբեն Մխիթարյանի պատկերացրածի ու նկարագրածի՝ այդ՝ հիրավի ֆաշիստա-նացիստական ուժի մեջ պետք է բացառված լիներ մի շարք մարդկանց ներգրավումը։ Օրինակ՝ նրանց, ովքեր «ծափ են տվել Նիկոլ Փաշինյանին, ովքեր մեդիաներում ապահովել են էն կեղծիքը, սուտն ու պարտվողական քաղաքականությունը, որով նպաստել են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, ովքեր իրենց երգերով, պարերով, կեղծավոր ժպիտներով կոչ են արե անել այս կամ այն քայլը՝ հանուն Փաշինյանի պատկերացրած 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի կամ Ալմա Աթայի հռչակագրի, …հակառակ դաշտում գտնվող այն մարդիկ, ովքեր խելացի են, բայց սվոլըչ են, տականք են իրենց էությամբ, թուրքի… են՝ իրանց էությամբ, չեմ ասում բառը, որ «տուտ» չդնեք»,-ազդարարել էր, հիրավի, «իսկական արիացի», զտարյուն հայ Մխիթարյանն ու միաժամանակ նկատել. «Մենք պտի պարզ նայենք իրար աչքերի մեջ, բոլորին ասենք՝ դու էս արել ես, չի ստացվել, էս սխալ ես արե ընդհանրապես, էս էլ հասկացե։ …Այդ նոր ուժի մեջ չպիտի լինեն մարդիկ, ովքեր ընդդիմադիր էլեկտորատին հուսախաբ են արե։
Լավ, ինչքա՞ն կարելի ա մարդկանց տանել պարտության։ Դու էմոցիոնալ առումով հասկանում ե՞ս, ունես մի հատ ֆուտբոլի թըմի մարզիչ, որը երբ հանում ա էս թըմին խաղալու՝ ուժեղ ֆուտբոլիստներով, սխալ որոշումներ ա կայացնում, ու էդ թիմը անընդհատ պարտվում ա։ Չորրորդ խաղից հետո ֆուտբոլիստները, չէ՞, արդեն կֆռան, կասեն՝ ախպեր, դու կլնի՞ չխոսաս, դու մի խոսա, մենք ոնց գիտենք, խաղանք։ Հիմա եկել ա ժամանակ, ախպեր ջան, ձեր ցավը տանեմ, արել եք, չի ստացվե, էլի եք արե, չի ստացվե, ուրիշ ձև եք արե, էլի չի ստացվե, էլի ուրիշ ձև եք արե, էլի չի ստացվե (ձեռքի ժեստով ցույց է տալիս՝ դուրս եկեք արանքից-խմբ.)։ Ունե՞ք ռեսուրս, նպատակ, պատրաստակամություն, ուրեմն պատրաստ եղեք ապահովել ոչ պակաս կարևոր բեգ-ռաունդ, որը վստահաբար էդ ամեն ինչին պետք ա ըլնելու»։
Նույն Մխիթարյանը, նկատենք, շաբաթներ հետո պետք է ստանձներ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քարոզչա-լուսավորչա-երաժշտական մասի ապահովումը՝ գրեր «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված» «հիմնը» ու կոշտ հորդորեր շարժման առաջնորդ եպիսկոպոսին՝ «գա՛զ տվեք»։ Թե ովքեր հետո մտան այդ «գազամուղ» շարժման մեջ, ում հետ գնաց ու հանդիպեց էդ շարժման առաջնորդը (երկրորդ և երրորդ նախագահների), ու ամենակարևորը՝ ինչ «գազաթող» հանգուցալուծում ունեցավ այն, թերևս մենք չէ, որ պետք է հիշեցնենք Ռուբեն Մխիթարյանին։
Մեր անելիքը, սակայն, վերջինիս ընտրողներին գազա… ներողություն՝ լուսավորելն է, թե ինչպիսի սկզբունքային, իր խոսքի տեր, նամուսով ու թասիբով մարդ է Ռուբեն Մխիթարյան գործիչը՝ Գյումրիի քաղաքապետի աթոռի հավակնորդը։ Մեկը, որը հովանավորվում ու ընտրապայքարի մեջ է ներդրվել ոչ միայն 2018-ին ժողովրդի կողմից տոտալ մերժված, այլև այդ նույն ժողովրդի մի մասին 44-օրյա պատերազմի ավարտից հետո փողոց հանած, հետո տուն ուղարկած, հետո նորից փողոց հանած, հետո նորից հուսախաբ արած ու տուն ճամփած «մարզիչներից» մեկի կողմից։ Խոսքը, բնականաբար, Սերժ Սարգսյանի, նրա ՀՀԿ-ի, ինչպես նաև վտարանդի, քրեական գործերով ամբաստանվող հայտնի փեսայի մասին է։
Մխիթարյանը, փաստորեն, քանի որ թաթախվել է ընտրապայքարի մեջ, հանուն իր ամբիցիաների չի խորշում օգտվել ժողովրդին հուսախաբ արածների ծառայություններից, ավելին՝ քանիցս պատրաստակամություն է հայտնել սիրով ու հաճույքով միանալու ու կոալիցիա կազմելու այն քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես նախկինում՝ 2020-ից հետո, եղել են «թըմին» սխալ կառավարած ու «պարտության» մատնած մարզիչների թվում։ Նշենք դրանցից թերևս ամենակարկառունի անունը, որը քաղաքապետի թեկնածու է առաջադրել Սերժ Սարգսյանի կուրացիայի տակ գործող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան։ Վերջինս, հիշեցնենք, 2022-ին Դիմադրության շարժման մեկնարկից «մի ոտ շուտ» էր դուրս եկել փողոց ու Ազատության հրապարակում և այլ՝ նստելու համար հարմարեցված վայրերում նստացույց էր անում։ Հոխորտում էր՝ մինչև Նիկոլ Փաշինյանին տուն չուղարկենք, տուն չենք գնալու։ Ստացվեց այնպես, որ նրան հետո միացած մյուս հայրենափրկիչները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, մի քանի ամիս քայլել-հոգնելուց հետո իրենց «խոդով» ու «մարզիչների» ճարահատյալ որոշմամբ… տուն գնացին՝ տուն ուղարկելով նաև ժողովրդին։
Մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրենը գնալուց առաջ վայր դրեց նաև ԱԺ պատգամավորի, ՊՈՒ խմբակցության ղեկավարի մանդատն ու լիազորությունները, որին փոխարինելու, այն է՝ Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատելու եկավ Մարտուն Գրիգորյանը։ Այն նույն Գրիգորյանը, որը 2018-ին՝ հեղափոխությունից հետո, պատգամավոր էր դարձել ու դուրս եկել ՀՀԿ խմբակցությունից՝ նորահայտ հեղափոխական, ավելի ճիշտ՝ «նիկոլական» էր խաղում։ Նույն Ռուբեն Մխիթարյանը, փաստորեն, պատրաստ է միանալ նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը 2018-ին հերիք չէ՝ «ճվում» էր, դեռ հորդորում էր մյուսներին էլ «ճվալ» հեղափոխության կարգախոսը՝ «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»։
Նույն սկզբունքային, թասիբով Ռուբեն Մխիթարյանը, փաստորեն, պատրաստ է կոալիցիա կազմել նաև 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռուս-ադրբեջանական ագրեսիայից հետո փողոց դուրս եկած, Կառավարության առջև հավաքված ամբոխին առաջնորդած, ապաև տուն ուղարկած, ինքն էլ արանքից ծլկած Ռոբերտ Քոչարյանի թիմակից Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքի հետ… Այս նույն Թևանյանը, հիշեցնենք, ընդամենը շաբաթներ առաջ նաև Երևանում էր ժողովրդին փորձում փողոց հանել՝ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոք-բոյկոտի, բայց այս նախաձեռնությունն էլ գցեց «ոտքին» ու կաղալով, փաստորեն, հասավ Գյումրի՝ մասնակցելու տեղի ՏԻՄ ընտրություններին։ Այն նույն Թևանյանի, որը հեռակա, կոշտ, ընդհուպ «կարմիր գծերը» հատած բանավեճի մեջ է Սերժ Սարգսյանի քարոզչաթիմի հետ։
Ինչ խոսք, սկզբունքային մարդ է նորահայտ քաղգործիչ Մխիթարյան Ռուբենը, որին, թերևս, կսազեր «Վախտը գիտի Ռուբո» մականունը։
Փաստենք՝ նա այդպես էլ ի վիճակի չի եղել ստեղծել կամ մասնակիցը լինել իր իմացած, պատկերացրած ուժի ստեղծմանը, ինչի հետևանքով այսօր ընտրապայքարի մեջ է մտել Սերժ Սարգսյանի քարոզչական թիմի անդամ Նարեկ Սամսոնյան անունով հայտնի բլոգեր-փոդքասթչիի ստեղծած, հետո մեկ այլ գործչի տիրապետմանը հանձնված «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ։ Նույն Նարեկ Սամսոնյանն էլ, ի դեպ, երկրորդ նախագահի թիմի դեմ մղվող անողոք քարոզչական պայքարի «ռազմիկներից» է։
Եվ ուրեմն, հարգելի գյումրեցիներ, ճանաչեք, քննեք և դատեք… «ձեր Ռուբո»-ին։
Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կիսագրագետ պսևդոինտելեկտուալները միշտ էլ իրենց տգիտությունը թաքցնում են նողկալի, կեղծ «քարդ ուդեմ քաղաքս, ղուրբաաանննդ էղնիմ, աաախխխ» ոճի հայրենասիրությամբ։
Էն թերմացքը գնացել Երերույքի տաճարի քարերը գրկել տեղաշարժում է` չգիտես էլ ինչի համար` չիմանալով, որ դա քրեական հանցագործություն է։ Վաղը, որ էդ գործով քննչական կանչեն, էլի իրավպահ կառույցի առջեւ կամեռաների ներկայությամբ կապիկություն է անելու, քաղհալածյալ խաղա։
Որ ազգամիջյան, ներազգային թշնամանք հրահրելու գործով էլ հարցաքննության կանչեն` հարցնեն` էդ ու՞մ ես թուրք ասում, տղա ջան, էլի ասելու է` քաղաքական հետապնդում է։
Այնպես, ինչպես վարորդական իրավունքից զրկված լինելով ղեկին նստել, բռնվելուց հետո է ասում, թե տեսեք քաղաքական հետապնդման եմ ենթարկվում։ Էլ բան ու գործ չկար, միմոս պետք է խաղացնեինք։
Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող Ռուբեն Մխիթարյանին ու նրա՝ գյումրեցիների վերաբերյալ վերջին հայտարարություններին:
«Սերժիկի փեսա Միշիկի ձեռնասուն կլոունին ուղիղ ասում եմ՝ գլուխդ պատին ես տալիս, թե 2021-ին ՔՊ-ին ձայն տված մոտ 60% գյումրեցիներին «թուրք» ես անվանում։
Հերիք եղավ բոլ եղավ, այ լափառոշ բերաններդ բացեք ու ժողովրդին ինչ անուն ասես կպցնեք։ Կամ դու առհասարակ ո՞վ եղար, որ 60 տոկոս էլ չէ, 60 գյումրեցու անուն կպցնես, տեղովդ խայտառակություն ես։
Գյումրեցին քո ու շեֆիդ՝ Սերժիկի պատասխանը մարտի 30-ին է տալու»:
Բաց մի թողեք
Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է
Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը
Արաքսի միջանցքի նախագծի շուրջ կան անհիմն ենթադրություններ․ Ալիև