22/04/2025

59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին

Մարտի 20-ին՝ ժամը 14:35-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Երևան քաղաքի բնակիչը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները մեկնել են դեպքի վայր, որտեղ հանցանք կատարելու պահին հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 59-ամյա տղամարդուն:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին:

Translate »