Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։
Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։
Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է նա։


Բաց մի թողեք
Հայտնի է, թե երբ Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը
Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. եթե հանրաքվեով ժողովուրդը կմերժի այն, ես հրաժարական կտամ
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան