28/04/2025

Գր․ Լուսավորիչ ԲԿ հեռացող տնօրենի մասին սերյալ են նկարում․ Տեսանյութ

«Սուրգ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում վերջին օրերին բուռն կրքեր են եռում, նախկին տնօրեն Արման Հովակիմյանը թերեւս չի համակերպվում իր հեռանալու փաստի հետ եւ պայքարի է հանել բուժանձնակազմի իր յուրայիններին, որոնք մի տեսանյութ են նկարահանել եւ ակտիվ տարածում են, թե որքան լավ ու անփոխարինելի տնօրեն են ունեցել եւ որ նրա գնալուց հետո չեն պատկերացնում հիվանդանոցի ճակատագիրը, եթե չասենք, որ նրա գնալուց հետո այնտեղ ավերակներ են լինելու։

Տեսանյութը Հովակիմյանին ձոնած դիֆերամբներից է կազմված, որում նրան գովերգում եւ շնորհակալություն են հայտնում բյուր-բյուր արժանիքների համար։

Մեկը շնորհակալություն է հայտնում, որ Հովակիմյանի շնորհիվ բացահայտել է իր «ներքին ներուժը», մյուսը՝ հայկական առողջապահության պատմության մեջ վերջին յոթ տարում «ամենաարագ եւ ամենահաջողված ԲԿ-ի» մասը կազմելու համար է երախտագիտություն հայտնում, երրորդի համար բառերն անզոր են նկարագրելու Հովակիմյանի մարդ տեսակը, մյուսը ցավում է, որ այսօր փլուզվում է իր «իրական ընտանիքը»։

«Լուսավորիչի» հեռացող տնօրենի մասին «սերիալ» են նկարում (տեսանյութ)

Ի դեպ, տեսանյութի տարածումից հետո այս հիվանդանոցի նախկին աշխատակից, ներկայումս ԱԺ պատգամավոր, առողջապահության մշտական հանձնաժողովի անդիպլոմ փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանը ստատուս է գրել, որը, ենթադրվում է, հենց այս տեսանյութին է վերաբերում. «ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻՆ ՄԻ ՍՐՏԱՃՄԼԻԿ «ՍԵՐԻԱԼ» ԵՄ ՆԱՅՈՒՄ… ՔԱՆԻ ՈՐ ՍԵՐԻԱԼԸ ԱՄԵՆ ՕՐ Է ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱՆ ՆԱՅԵՑԻ, ԿՍՊԱՍԵՄ ԵՐՐՈՐԴ ՍԵՐԻԱՅԻՆ … … ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԱՍՈՎ ԽՈՍՔԵՐ ՉՈՒՆԵՄ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ։ ԵՐԲ ՊԵՏՔ Է` ԿԼԱՑԵՆ, ԵՐԲ ՊԵՏՔ Է ԿԾԻԾԱՂԵՆ… ԱԿԱՄԱՅԻՑ ՀԻՇԵՑԻ ՄԵԾՆ ՇԵՔՍՊԻՐԻՆ «ԿՅԱՆՔԸ ԲԵՄ Է ՄԱՐԴԻԿ ԴԵՐԱՍԱՆ»,- գրել է ՔՊ-ական պատգամավորը։