Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի շուրջ բանակցությունների ավարտը:
Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Նա, ի դեպ, ընդգծել է, որ Վրաստանը «միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:
Բաց մի թողեք
Գուցե Իլհամ Ալիևի Պարսից ծոց «մուտքը» Թուրքիայի համար «հավասարակշռության գործի՞ք է
Անկում․ հուլիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Tech Week 2026-ը կկայանա Գորիսում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց արդյունքները․ Լուսանկարներ