ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5 յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Բաց մի թողեք
Անկում․ հուլիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Tech Week 2026-ը կկայանա Գորիսում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց արդյունքները․ Լուսանկարներ
Հուլիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են