Ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի, երբ զիջումներ արվեն Մոսկվայի օգտին, հայտարարել է ամերիկացի գործարար Էլոն Մասկը «The Economist»-ին տված հարցազրույցում։
Մասկը նշել է, որ շատ մարդիկ «զբաղվում են ցանկալի մտածողությամբ՝ ասելով, որ Ռուսաստանը պետք է ամբողջությամբ դուրս գա և այլն, բայց դա անիրատեսական է»։ Միլիարդատերը կոչ է արել ավելի պրագմատիկ մոտեցման և կանխելու հակամարտության տևողությունը ևս երեք տարի։ «Ես վաղուց եմ պաշտպանում խաղաղությունը։ Մի քանի տարի առաջ ես գրել եմ, որ Ռուսաստանին որոշակի զիջումներ իսկապես անհրաժեշտ է անել։ Դա չի նշանակում, որ ես Ռուսաստանի կողմնակից եմ. ես պարզապես պրագմատիկ էի», – ասել է նա։
Մասկն ընդգծել է, որ իրեն լրջորեն զայրացնում են «ամբարտավան դիվանագետները, որոնք յոթ ուտեստից բաղկացած ընթրիքներ են կազմակերպում շքեղ վայրերում, մինչդեռ մարդիկ մահանում են առաջնագծում, և ովքեր խոսում են այն մասին, թե ինչպես պետք է Ռուսաստանը դուրս գա, բայց իրականում Ռուսաստան գնալու մտադրություն չունեն»։ Նա հույս է հայտնել, որ շուտով կարող է խաղաղության համաձայնագիր կնքվել։
Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է։ Նրա կարողությունը, ըստ Bloomberg-ի, հասնում է 738 միլիարդ դոլարի։

Բաց մի թողեք
Գյուղացու բերքը Էջմիածնի շուկայում վառվում է. Տեսանյութ
Դվորկովիչը հրաժարական է տվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից ԵՄ պատժամիջոցների պատճառով. Լուսանկար
Ռուսաստանի նախագահից ի՞նչ ուղերձ է ստացել Իլհամ Ալիևը