Երեկվանից Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում 2 տարեկան երեխայի են որոնում:
Ինչպես տեղեկացրել ենք, Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, պարեկները և քաղաքացիները որոնողական աշխատանքներ են իրականացնում քաղաքացու այն ահազանգից հետո, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ինքն ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
ՆԳՆ–ից հայտնեցին, որ ոստիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են: Մամուլում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, այդ թվում նաև այն, որ 2-ամյա երեխային հնարավոր է առևանգել են:
Որքանո՞վ է այս վարկածը կառույցը հավանական համարում։ «ՆԳՆ ենթակա ծառայությունները քննարկում են տարբեր վարկածներ։ Բոլոր վարկածները մանրամասն ուսումնասիրվում են։ Առևանգման վարկածն այս պահին չի հաստատվում»,- նշեցին ՆԳՆ-ից:
Բաց մի թողեք
ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել․ ՀԿԿ
Ուղիղ․ Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ