Եվրամիությունը որոշում է կայացրել Մեծ Բրիտանիային հասանելիություն չտրամադրել անօրինական միգրացիայի եւ հանցավորության մասին տվյալներ պարունակող բազաներին։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։
Բրիտանական կողմն արդեն իր ափսոսանքն է հայտնել Բրյուսելի այդ որոշման համար, պատճառաբանելով, որ դա էականորեն կդժվարացնի գործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ The Times-ը նշում է, որ այդ բազաների հանդեպ հասանելիությունը թույլ կտար բրիտանական կողմին ավելի օպերատիվ կերպով քննել ապաստանի տրամադրման հայտերը։
Նշենք, որ բրիտանական մամուլում հայտնված հրապարակումների համաձայն, մարտի վերջին դեռ որոշում է կայացվել մերժել այն միգրանտների ապաստանի տրամադրման հայտերը, ովքեր արդեն մերժում են ստացել Բալկանյան ռեգիոնի որեւէ երկրի կողմից։
Միաժամանակ սակայն, բրիտանական կառավարությունը ապաստան հայցողներին Ռուանդա չի ուղարկի, չնայած այն բանին, որ նախորդ բրիտանական կառավարությունները անլեգալ միգրանտներին այդ աֆրիկյան երկիրն ուղարկելու գաղափարի ակտիվ առաջ մղողներն են եղել։
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից