Համայնքի ղեկավարի լիազորություններից հրաժարված Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին:
Այս մասին հայտնում են Վաղարշապատի համայնքապետարանից:
Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այսօր արդեն հրաժարականի դիմումը գրել և հրաժեշտ է տվել անձնակազմին: Լրագրողները համայնքապետարանում սպասում էին տիկին Գասպարյանին, սակայն նա հետնամուտքից գաղտագողի հեռացավ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ կա նախաձեռնված Դիանա Գասպարյանի և իր ամուսնու ընտանիքի հետ կապված:
Մամուլը գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Վերջերս Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն էր հայտնվել կրիմինալ պատմության կիզակետում: Նրա ընկերը՝ Վաղարշապատում հայտնի Ճապը, Միրզայանին պատկանող գազալցակայանում սպանել է Էջմիածինի բնակիչ Արթուր Պարոնյանին: Այս դեպքով հարուցվել է քրեական վարույթ, սպանությունը կատարող անձին դեռևս չեն հայտնաբերել:
«Տիկին Դիանա Գասպարյանը, ով շուրջ յոթ տարի ղեկավարել է համայնքը, պաշտոնապես հրաժեշտ տվեց աշխատակազմին։
Նրա ղեկավարման տարիներին համայնքն ընդլայնել է արտաքին կապերը՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակներ` տեղական և միջազգային մակարդակում, իրականացվել են մի շարք ծրագրեր, կյանքի են կոչվել համայնքային զարգացման ռազմավարական նախագծերը։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել աշխտակազմին այս տարիների համագործակցության, ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելուն ուղղված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը