Մայիսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնությունից, որտեղից հայտնել են որ շտապբուժօգնության կայանի թիվ 43 խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 6-րդ փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 76-ամյա Ստեփան Խ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար
Եվրոպական խորհրդարանը բացում է ճանապարհը ապաստան հայցողներին այլ երկրներ տեղափոխելու համար
Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․ մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել․ Լուսանկար