24/06/2025

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է կեղտոտ մեթոդներով նոր պատերազմ բորբոքել Հայ Առաքելական եկեղեցու դեմ․ Նարեկ Գալստյան

Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրողություն N 1. Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է կեղտոտ մեթոդներով նոր պատերազմ բորբոքել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ հրապարակելով իբր ինչ-որ տեսանյութեր ու ձայնագրություններ:

Իրողություն N 2. Նիկոլ Փաշինյանի այս արշավն ուղղված է ոչ թե իբր Հայ Առաքելական եկեղեցին «առողջացնելու», ինչի փաթեթավորումը փորձելու է հանրային անել, այլ հարվածելու մեր Եկեղեցու հեղինակությանն ու ազդեցությանը:

Իրողություն N 3. Սրանով Նիկոլ Փաշինյանը կատարելու է իր պատրոնների՝ Ալիևի ու Էրդողանի (վերջինս պատրոնաց պատրոն է նրա համար՝ արքայից արքա) հանձնարարականը, որի շրջանակներում պետք է կոտրել Հայոց ինքնության վերջին պատնեշը, հանել Եկեղեցու բացառիկությունը Սահմանադրությունից:

Իրողություն N 4. Այս պատերազմն ունի Նիկոլ Փաշինյանի համար կիրառական ներքաղաքական նշանակություն: Առաջիկա գործընթացներից առաջ նա փորձելու է ոչնչացնել Մայր Աթոռի հեղինակությունն ու յուր շուրջը կոնսոլիդացնել աղանդավորա-լիբերալ միջավայրը, որը նրան ձայներ է ապահովելու:

Իրողություն N 5. Եկեղեցու դեմ այս արշավի նոր մեկնարկից անցել է երեք օր, սակայն Մայր Աթոռը ոչ մի գործողություն չի արել, արտահայտվել են առանձին հոգևոր Հայրեր:

Իրողություն N 6. Եթե Եկեղեցին իր ամբողջականությամբ չընդունի մարտահրավերն ու չանցնի կոնկրետ գործողությունների, մեր ֆեյսբուքյան գրառումները ոչ մի օգուտ չեն տալու: Օգուտ չեն տալու նաև քաղաքական հայտարարությունները»: