«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և միլանյան ակումբի այլ վետերաններ, ամենայն հավանականությամբ, կլքեն թիմը, գրում է Gazzetta dello Sport-ը՝ մեկնաբանելով երեկ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչ՝ «Ինտեր» – ՊՍԺ (0:5) հանդիպումը:
Այս խաղում հատկապես աչքի էր ընկնում խաղացողների տարիքային տարբերությունը. Միլանի թիմի մեկնարկային կազմը հինգ ու կես տարով մեծ էր փարիզեցիներից (30 ընդդեմ 25-ի):
Ամենայն հավանականությամբ, ակումբի սեփականատերերը կսկսեն քննարկել կազմը երիտասարդացնելու հարցը:
Հոդվածում նշվում է, որ Աչերբին, Զոմերը, Մխիթարյանը, Դարմիանը ամենայն հավանականությամբ, կհեռանան թիմից:
Թե՛ Gazzetta-ն, թե՛ այլ հրատարակություններ նշում են «Ինտերի» վետերանների մեծ ներդրումը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու գործում:
Մասնավորապես, Daily Mail-ը նշում է, որ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում թիմի կազմում գոլային պահերի քանակով երրորդն էր։

Բաց մի թողեք
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը. Լուսանկար
Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը
Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց